Monday, 06 05 2024
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online

Քաղաքական ամլության վտանգը

Հայաստանում ակնհայտ քաղաքական տեղատվության ժամանակաշրջան է: Այդ իրողությունը զարմանալի չէր լինի, եթե Հայաստանը չունենար ներքին ու արտաքին խնդիրների այնպիսի պաշար, այսինքն՝ այնպիսի բեռ, որ կա այժմ:

Թվարկելը թերևս ավելորդ է, որովհետև խնդիրներն այնքան ակնառու են և այնքան հասկանալի, պարզ ու շոշափելի ամեն մի քաղաքացու համար, որ Հայաստանի քաղաքացիները ցանկացած մեկնաբանից կամ քաղաքագետից ավելի լավ կարող են մատնանշել թե՛ խնդիրները, թե՛ դրանց դասավորությունը ըստ պատճառահետևանքային կապի: Այդ իսկ պատճառով, քաղաքական տեղատվության այս փուլը, թվում է, մի փոքր տարօրինակ, իսկ տարօրինակությամբ հանդերձ էլ կասկածելի: Ակնհայտ արհեստականություն կա տեղատվության այս ժամանակաշրջանի մեջ, ինչը հուշում է, որ մակընթացությունը գուցե գալու է անսպասելի և միանգամից: Թեև, անշուշտ, պետք չէ դա հասցնել քաղաքական կամ քաղաքացիական հավատամքի աստիճան և առաջնորդվել հենց այդ անսպասելի մակընթացության սպասումով: Մինչդեռ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը դիտարկելիս՝ տպավորությունը հենց այն է, որ ամբողջ դաշտը համակված է այդ սպասումով: Եվ այդ ընթացքում առաջ եկած տարբեր խնդիրները՝ լինի հոսանքի թանկացման հարցը, լինեն բնապահպանական խնդիրներ, լինեն իշխանության և ընդդիմության մեջ ինչ-որ կադրային տեղաշարժեր, հրաժարականներ և պաշտոնանկություններ, կարծես թե ընդամենը նպատակ ունեն մի քիչ ցրել սպասման ծանրությունը, քանի որ այն ինքնին արդեն բավական դժվար տանելի է դառնում հենց քաղաքական դաշտի սուբյեկտների համար:

Կարծես թե արդեն միախառնվել են չշտապելու և ուշանալու մտավախությունները՝ քաղաքական սուբյեկտների հոգում առաջ բերելով անելանելիության ծանր զգացում: Բայց ամենից մտահոգիչն այն է, որ անելանելիության զգացում է նկատելի նաև հասարակության մեծամասնության մոտ, այլապես երևի թե քաղաքական սուբյեկտները նույնիսկ մեծ ցանկության դեպքում անգամ չէին կարող ենթարկվել տեղատվության կանոնին:

Այս տեսանկյունից, չնայած Հայաստանում բուռն զարգացումների բազում նախադրյալներին, մթնոլորտում գերիշխում է տոտալ փակուղու զգացումը: Բնականաբար, կարևորագույն հարցն այս դեպքում դառնում է այն, թե ի՞նչ է լինելու հետո: Չէ՞ որ տեղի է ունենում էներգիայի կուտակում: Խոսքը միայն չլուծված և չլուծվող խնդիրների հանդեպ հանրային դժգոհության մասին չէ: Խոսքը նաև այն մասին է, որ մեր շուրջը տեղի են ունենում զարգացումներ, փոփոխություններ, փոխվում են համաշխարհային քաղաքականության որակները, մոտեցումները, արժեքները, գերտերությունները վերանայում են միմյանց միջև փոխհարաբերությունները: Եվ այս ամենի համեմատ, Հայաստանում առկա ներքաղաքական վիճակը դրսևորում է կարծես թե լիակատար անհամարժեքություն: Անհամարժեքությունը նախևառաջ ոչ միայն արտաքին դինամիկ պրոցեսների համեմատ ներքին ստատիկությունն է, այլ նաև այդ պրոցեսների ընկալումը:

Հայաստանի ներքին կյանքում սպասողական, տեղատվության վիճակ է: Բայց գլխավոր և էական խնդիրն այս ամենում այն չէ, որ ներքաղաքական կյանքում տեղատվության վիճակ է: Դատելով իրավիճակի գնահատման, ռիսկերի չափման տեսանկյունից, տեղատվությունը կարող է շատ սուբյեկտների դեպքում լինել միանգամայն արդարացված տակտիկական որոշում: Գլխավոր խնդիրը, գլխավոր վտանգը այն է, որ այդ տակտիկական որոշումը ժամանակի ընթացքում վերածվել է հավատամքի՝ հանգեցնելով հասարակական-քաղաքական ամլության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում