Թուրքական կիրակնօրյա Sabah թերթը գրում է, որ Թուրքիայի հարավ-արևելյան Շանլըրուրֆայի շրջանում կեղծիքների փորձեր են արձանագրվել: Տեղեկության համաձայն՝ ընդդիմադիր «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցության մի շարք գործիչներ փորձել են լցոնումներ անել հօգուտ իրենց, սակայն քաղաքական այլ շրջանակների ընտրողներ խանգարել են նրանց: Այլ մանրանասներ չեն հաղորդվում:
Խորհրդարանական ընտրությունները սկսվել են այսօր՝ ժ. 08.00-ին: Ընտրություններին մասնակցում է մոտ 20 կուսակցություն: Հիմնական մրցակցությունը կծավալվի ղեկավարող «Արդարության և զարգացում» կուսակցության և «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության միջև:
ԿԸՀ-ի տվյալներով՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլին և «Ժողովրդական շարժում» կուսակցության առաջնորդ Դեվլեթ Բախչելին կքվեարկեն Անկարայում: «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Սալահ ադդին Դեմիրթաշը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կքվեարկեն Ստամբուլում:








































