Պատմությանը հայտնի ամենակարճատև պատերազմը տևել է 38 րոպե: Դա Անգլիայի բռնազավթման դեմ Զանզիբարի սուլթանի պայքարն էր:
1861-ին անկախություն ստանալով, 29 տարի անց Զանզիբարը բռնազավթվեց Մեծ Բրիտանիայի կողմից: 1896-ին իշխանության եկած սուլթան Հալիդ բին Բարգաշին վերջնագիր է ներկայացվել` կամ նա հրաժարվում է գահից, կամ անգլիացիները սկսում են մարտական գործողությունները:
Սուլթանը պատերազմ սկսեց: Իր միակ «Գլազգո» մոտորանավակին բեռնելով միակ թնդանոթը և 3000-անոց բանակ հավաքելով, նա պատրաստվում է պատերազմի: Վերջնագրի ժամկետի հատելուն պես բրիտանացիները կրակ են բացել մոտորանավակի և ափի ուղղությամբ: Արդյունքում, մոտորանավակը գրեթե միանգամից ջրասույզ է արվել, իսկ Զանզիբարի բանակը 500 կորուստ է տվել:
Անգլիացիների բանակից մեկ մարդ է վիրավորվել: Դրա արդյունքում Զանզիբարը (Տանզանիա) մինչև 1963-ը մնաց Անգլիայի գաղութ:







































