Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարն ափսոսում է, որ իր ակումբը չի հասել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչին:
Մրցաշարի վճռորոշ խաղում մրցակցելու են «Յուվենտուս»-ն ու «Բարսելոնա»-ն: Լոնդոնցիներին չի հաջողվել հաղթահարել մրցաշարի 1/8 եզրափակչի արգելքը:
«Միշտ հաճելի է հետևել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչին: Բայց ավելի լավ է դիմակայության մասնակից լինել: «Չելսի»-ն չկարողացավ հասնել մրցաշարի եզրափակչին: Հուսով եմ` առաջիկա մրցաշրջանում մեզ մոտ ամեն ինչ կստացվի»,- Sky Sports-ը մեջբերում է Ազարի խոսքերը:







































