Թուրինի «Յուվենտուս»-ի լեգենդար խաղացող Զինեդին Զիդանը կոչ է արել չթերագնահատել իտալական ֆուտբոլն ու իտալական թիմերը:
«Բոլորը «Բարսելոնա»-ին ֆավորիտ են համարում, բայց չպետք է թերագնահատել իտալական ֆուտբոլն ու իտալական թիմերը:
Ցանկանում եմ միայն մեկ փաստ արձանագրել. թե´ «Բարսելոնա»-ն, թե´ «Յուվենտուս»-ը հաղթանակի դեպքում «ոսկե» հեթ-տրիկ կձևակերպեն: Իսկ ես, իհարկե, երկրպագելու եմ «Յուվենտուս»-ին»,-Football Italia-ն մեջբերում է Զիդանի խոսքերը:







































