Friday, 03 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Վլադիմիր Գասպարյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության պատվիրակությանը

Փետրվարի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտարկման առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինիին և պատվիրակության անդամներին:

Ողջունելով հյուրերին՝Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն հայտնեց սերտ համագործակցության կապակցությամբ: Ոստիկանության պետը նշել է, որ նկատի ունենալով Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ձեռք բերած փորձը՝ ոստիկանությունն արել և անում է առավելագույնը թափանցիկ ու արդյունավետ աշխատելու թե՛ դիտորդական առաքելությունների, թե՛ կուսակցությունների, կազմակերպությունների ու զանգվածային լրատվության միջոցների հետ: Մասնավորապես, անդրադարձ է արվում բոլոր ահազանգերին, ըստ պահանջի տրամադրվում են անհրաժեշտ նյութերը, ընտրախախտումների քննության վերաբերյալ հասարակությունը պարբերաբար և ամենայն մանրամասնությամբ իրազեկվում է ոստիկանական հեռուսատահաղորդումների միջոցով, իսկ կայքով ներկայացվում են նաև նյութերի անգլերեն և ռուսերեն տարբերակները:

Հայդի Թալիավինին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել, որ դիտորդներին հետաքրքրում է նաև ոստիկանության արձագանքը հետընտրական զարգացումներին:

Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ հետընտրական շրջանում էլ ոստիկանությունը պատշաճ իրականացնում է իր գործառույթները հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Ոստիկանության պետն ընդգծել է, որ հանրահավաքների ընթացքում ոստիկանության խնդիրը անցանկալի միջադեպերի բացառումն է՝ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում, որն ընդգրկում է նաև հանրահավաքների տեսագրումը՝ նպատակ ունենալով կանխել սադրանքներն ու իրավախախտումները, ինչպես և վերահսկել ոստիկանների կողմից ծառայության պատշաճ կատարումը:

Ի պատասխան Հայդի Թալիավինիի՝ Արտաշատի հանրահավաքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հարցին՝ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ այդ դեպքով արդեն իսկ ծառայողական քննություն է նշանակվել, և օրենքը հատկապես խիստ է իր պարտականություններում թերացած ոստիկանի հանդեպ, քանի որ օրենքը չկատարող ոստիկանը չի կարող օրինահարգություն պահանջել քաղաքացուց:

Հայդի Թալիավինին շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Գասպարյանին հարցադրումներին տրված սպառիչ ու մանրակրկիտ բացատրությունների համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում