Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղում այսօր վաղ առավոտից լարված վիճակ է: Armlur.am-ի թղթակիցը հայտնել է, որ գյուղացիները բողոքի ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ կաթի մթերման գնի իջեցման:
Կայքի թղթակցի հետ զրույցում անելանելի վիճակում հայտնված գյուղացիները հայտնել են, որ անարատ կաթին փոխարինելու եկած կաթի փոշին «քանդում է իրենց տունը»: Բողոքավոր բնակիչների խոսքով, իրենք ստիպված են իրենց անասուններն վաճառեն, քանի որ կաթի մթերման գնի իջեցման հետևանքով եկամուտ չեն ունենում, ընդհակառակը՝ մեծ թվով վնասով են աշխատում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում











































