ԱՄՆ կառավարության տեղեկատվական բազաների վրա ցանցահենների հարձակման արդյունքում ստացվել են ազգային անվտանգության աշխատակիցների հարցաթերթիկները և տվյալները, որոնք կուտակվել են 30 տարվա ընթացքում: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Դա նշանակում է, որ նրանք պոտենցիալ կերպով կարող են տվյալներ ունենալ աշխատանքից ազատված աշխատակիցների մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչով են նրանք զբաղվել` կառավարական աշխատանքը լքելուց հետո»,- ասել է իշխանության ներկայացուցիչը:
Ցանցահենների ձեռքում են հայտնվել նաև ծննդյան օրերը, սոցիալական ապահովագրության տվյալները և բանկային տվյալները, որոնք կարող են օգնել այլ կայքերի գաղտնաբառերը գտնելու հարցում:









































