ԱՄՆ-ն Իրաքի անվտանգության ուժերի և քուրդ աշխարհազորայիններին սկսել է զենք մատակարարել ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ծայրահեղական խմբավորման դեմ պայքարի համար: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Էլիսա Սմիթին:
Նշվում է, որ մատակարարումները սկսվել են դեռևս մայիսին: Առաջին խմբաքանակի մեջ ներառվել են ականանետներ, ձեռքի հակատանկային նռնականետներ, գնդացիրներ, հրացաններ, ինչպես նաև սպառազինություն:
Ծրագիրը նախատեսում է ուղարկել Իրաքի բանակի համար 45 հազար զրահաբաճկոն, 14.4 հազար M4 հրացան` քրդերի և 5 հազար AK-47 զենք` սունի ցեղերի համար:








































