Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 29-ին դատական նիստի ընթացքում օրենքով սահմանված իր լիազորություներն իրականացնող մեղադրողի նկատմամբ ամբաստանյալի կողմից խուլիգանական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու և սպառնալիքներ տալու դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով 2015 թվականի հունիսի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն: