Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը նշել է, որ բարձր է գնահատում թիմի դարպասապահ Կեյլոր Նավասի որակները: Բենիտեսը պատասխանել է հարցին, թե «արքայական ակումբ»-ի որ դարպասապահին է նախապատվություն տալու, եթե Դավիդ դե Խեայի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից կայանա:
«Կասիլյաս թե՞ Դե Խեա: Ինձ համար Նավասն էլ շատ հզոր դարպասապահ է»,- Onda Cero-ն մեջբերում է Բենիտեսի խոսքերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` «Ռեալ»-ը ջանքեր կգործադրի` Դե Խեայի տրանսֆերը ձեռք բերելու համար: Ֆուտբոլիստը դեռ ոչինչ չի հայտնում իր ապագայի մասին:







































