ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության ջիհադիստները, ովքեր հայտնի են քարոզչության և նոր կողմնակիցների հավաքագրման համար սոցիալական մեդիայի օգտագործման վարպետությամբ, ձախորդության են մատնվել։
Ինչպես Վաշինգտոնում հանդիպումներից մեկի ժամանակ պատմել է ռազմաօդային ուժերի գեներալ Հոկ Կարլայլը, վերջերս ռազմաօդային ուժերի հետախուզական ստորաբաժանման աշխատակիցները սոցցանցերում ստուգել են ԴԱԻՇ-ի հետ կապված գրառումները։ Նրանք նկատել են գրոհայինի սելֆին, որն արվել է ԴԱԻՇ-ի խոշոր հրամանատարական կետերից մեկի դիմաց։ Լուսանկարին կից գրառման մեջ ահաբեկիչը պարծեցել է այդ օբյեկտի հնարավորություններով։ Այս մասին հայտնում է Defense Tech պորտալը։
22 ժամ անց շենքին ավիահարված է հասցվել։ Ամերիկյան օդանավերից նետված 3 JDAM ռումբերը շենքը գետնին են հավասարեցրել։










































