Tuesday, 07 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Սյունիքում ծեծկռտուքից տուժածները չեն կարող դիմել ՌԴ դատախազություն. իրավաբան

Գորիսում Սյունիքի մարզպետի որդու մասնակցությամբ ծեծկռտուքից տուժած Զաքարյանների ընտանիքը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարում է՝ եթե Խաչատրյանների ընտանիքն անպատիժ մնա, դիմելու են Ռուսաստանի գլխավոր դատախազությանը։

Զաքարյան եղբայրների մայրը՝ Անահիտ Գալստյանը, հայտարարել է, որ ինքը և որդին ՌԴ քաղաքացիներ են, և եթե այստեղ գործը կոծկվի, կդիմի Ռուսաստանի դատախազություն:

Այս առնչությամբ «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն, իրավաբան Արա Ղազարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքացիությունը չի գերակայում, գերակայում է տերիտորիալ իրավազորությունը, այսինքն՝ որ պետության տարածքում եղել է, նրա իրավազորության ներքո է գտնվում, և այստեղ քաղաքացիությունը չի կարող գերակայել։

«Ամենաշատը Ռուսաստանը կարող է իր մտահոգությունը կամ ցանկությունը հայտնել, ոչ ավելին, դա ընդունված ձև է միջազգային իրավունքում։ Օրինակ՝ վարորդ Հրաչյա Հարությունյանի դեպքում, որի պատճառով 18 մարդ զոհվեց, երկխոսությունը գնում էր շատ զգույշ, և նրա քաղաքացիության հատկանիշը հիմք չէր, որ Հայաստանում նա իր պատիժը կրի, գոնե հարազատների մոտ լինի: Այստեղ Հայաստանը խնդրողի դերում է, և մինչև հիմա Ռուսաստանը դեռ իր պատասխանը չի տվել։

Նաև իմ պրակտիկայից կարող եմ ասել, որ երբ Հայաստանում ԱՄՆ քաղաքացի էր ձերբակալվում, ես և հյուպատոսը այցելում էինք քաղաքացուն կալանավայր միայն մեկ նպատակով, որ հանկարծ մարդու իրավունքների խախտում չլինի։ Մնացած հարցերում մենք ընդհանրապես իրավունք չունեինք միջամտել քննությանը, քանի որ դա կդիտվեր որպես այլ պետության ներքին գործերին միջամտություն, այսինքն՝ այստեղ զուգահեռ կարելի է տանել Պերմյակովի գործի հետ»,- ասաց փաստաբանը՝ հավելելով. «Պերմյակովի գործը երկու մասից է բաղկացած, մի մասը սպանություն է, որը Հայաստանի տարածքում է կատարվել, մյուս մասն էլ դասալքություն է, հիմա Հայաստանը չի միջամտում դասալքության հիմքով քննության կատարմանը, որովհետև դա Ռուսաստանի իրավազորության ներքո է գտնվում։ Սա էլ նույնն է, անկախ նրանից նա Ռուսաստանի քաղաքացի է, թե ամերիկացի, եթե հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, ուրեմն այստեղ Հայաստանի օրենքներն են գործում, և օրենքով սահմանված մարմիններն են քննություն կատարում, և Ռուսաստանը չի կարող միջամտել»:

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է տուժողները անվստահություն հայտնեն իրավապահ համակարգին, Արա Ղազարյանը պատասխանեց. «Անվստահություն հայտնելու հիմք չկա, ամենաշատը կարող են մտահոգություն հայտնել, իմ պրակտիկայում եղել է դեպք, երբ ԱՄՆ դեսպանատունը նոտա է հղել ԱԳՆ-ին՝ իր մտահոգությունը հայտնելով այսինչ ամերիկացու հետ կապված քրեական գործի վարույթի վերաբերյալ: Պրակտիկա էլ եմ ունեցել, երբ առողջական ծանր վիճակում ամերիկացուն կալանավայրում էին պահում և չէին ուզում խափանման միջոցը փոխել, դեսպանատունը ուղղակի իր մտահոգությունը հայտնեց, ոչ ավելին, հակառակ դեպքում կրկին կդիտվի միջամտություն ՀՀ ներքին գործերին»:

Ինչ վերաբերում է նրան, որ թեկուզ բաց նամակով դիմեն, կնշանակի, որ Հայաստանն այլևս անընդունակ է իր տարածքում կատարված հանցագործության նկատմամբ արդարադատություն իրականացնելու, փաստաբանը նկատեց, որ դեռ վաղ է այդ մասին խոսել, քանի որ քննությունը մեկ ամիս է՝ ընթանում է: «Ուրիշ բան, եթե ամիսներով, տարիներով անգործություն լինի, ողջամիտ ժամկետները խախտվեն: Այսինքն՝ եթե անգործությունը արդեն կա, դա իսկապես հեղինակությանը վնաս է, բայց ոչ ավելին։ Այսօրվա կոնտեքստում հասկանալի է, որ ինչ-որ պատճառ կա, որ ծնողը գնում է այդ ծայրահեղ քայլին, բայց դա ռեզոնանս չի առաջացնում, որովհետև քննությունը դեռ ընթացքի մեջ է, և դեռ չենք կարող ասել, որ այն աստիճան է ձգձգվում, որ արդեն կասկած է առաջացնում ընդհանրապես դրա արդյունավետության հարցում»,- ընդգծեց Ղազարյանը:

Նրա խոսքով, գուցե կան սպառնալիքներ մոր նկատմամբ, կամ գուցե մայրը տեսնում է, որ թաքցնում են հանցագործության իրական կատարողներին, բայց քննությունը դեռ ընթացքի մեջ է, և վերջնական գնահատական տալ հնարավոր չէ։

Հարցին, թե մեկ ամիսը բավարար չէ՞ր քննություն իրականացնելու համար, երբ կան վկաներ, փաստաբանն արձագանքեց. «Քննությունը կարող է տևել ամիսներ, և դա նորմալ է, բայց մեկ ամիսն էլ բավարար էր, որ գոնե արդեն կասկածյալների շրջանակը հստակեցված լիներ և գոնե ձերբակալվածներ լինեին, որովհետև եթե մենք համեմատում ենք այլ՝ ավելի ծանր հանցագործությունների հետ, որտեղ քաղաքական ֆիգուր ներգրավված չէ, շատ ավելի արագ է ամեն ինչ արվում»:

Նրա ներկայացմամբ, կարելի է վստահորեն պնդել, որ այստեղ կա տարբերակված մոտեցում, բայց արդյոք տարբերակված մոտեցումը հանգում է խտրականության, թե ոչ, դեռ չգիտենք:

«Քննությունը կարող է ամիսներ ձգձգվել, բայց մեկ ամիս է անցել, և հանրային հնչեղություն ունեցող գործով կասկածյալների շրջանակը պետք է որ պարզ լիներ, մանավանդ որ հանրային միջավայրում է արվել: Սա ֆինանսական խարդախություն չէ, կազմակերպված հանցագործություն չէ, սա հասարակական վայրում կատարված խուլիգանություն է, և պետք է որ արդեն կասկածյալներ լինեին, մանավանդ որ շատ լրատվամիջոցներ են անդրադարձել այս գործին»,- նշեց փաստաբանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում