Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Նանին կարող է կարիերան շարունակել իտալական «Ինտեր»-ում, հաղորդում է Daily Mail-ը:
Ըստ աղբյուրի` միլանյան ակումբը ցանկանում է ակտիվ տրանսֆերային քաղաքականություն վարել և թիմ հրավիրել բարձրակարգ ֆուտբոլիստների:
Իտալական ակումբը հետաքրքրված է նաև Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի ծառայություններով:
Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է բաժանվել Նանիից 10 մլն եվրոյի դիմաց:








































