Բրիտանական Ուորինգթոն քաղաքում մեղուները կանխել են փեթակների գողությունը: Մայիսի 30-ին անհայտ անձնավորությունները ներթափանցել են 57-ամյա ֆերմեր Բրայան Հոլդկրոֆթի տարածքը, հայտնում է The Daily Mirror-ը: Նրանք ջանացել են գողանալ փեթակները, սակայն չեն կարողացել իրականացնել մեղուների խայթոցների պատճառով:
Առավոտյան իր փեթակներից մեկը գտնելով հարևան դաշտում՝ ֆերմերը դիմել է ոստիկանություն: Մեկ փեթակի արժեքը կազմում է 750 դոլար:
Նշենք, որ մեղուների խայթոցները ոչ միայն շատ ցավոտ են, այլ կարող են առողջության համար մեծ վտանգ հանդիսանալ: Անցյալ տարի Տեխասի երկու բնակչի հոսպիտալիզացրել են նրանց վրա աֆրիկյան մեղվապարսի հարձակումից հետո:







































