Microsoft ընկերությունը հայտարարել է Nokia 105 Dual SIM նոր բջջային հեռախոսի թողարկման մասին։ Այս մասին տեղեկությունը տեղադրված է Microsoft-ի պաշտոնական կայքում։ Նորույթը նախատեսված է մարդկանց համար, ովքեր ձեռք են բերում իրենց առաջին բջջային հեռախոսը։
Նորույթը կունենա 1.45 դյույմանոց էկրան։ Հասանելի կլինեն մեկ կամ երկուքարտանի տարբերակներ։ Չափսերը կլինեն՝ 108,5х45,5х14,1 մմ, կկշռի 69,6 գրամ։
Նորույթի արժեքը դեռևս հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ այն վաճառքի կհանվի մոտավորապես 20 դոլարով։











































