Air India ավիաընկերությունը յոգայի պարապմունքներ է սահմանել օդաչուների և անձնակազմի անդամների համար, ովքեր ներկայումս ուսուցում են անցնում։ Այս մասին հայտնում է Time-ը։
Air India-ի աշխատակիցը պատմել է, որ ընկերությունն առաջին անգամ է յոգան մտցրել նախապատրաստական ծրագիր։ «Կարծում ենք, որ յոգան կարգապահության զգացում կբերի, ինչպես նաև կօգնի ավելի լավ հաղթահարել սթրեսն աշխատանքում»,- նշել է նա։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին միջոցառումներ է ընդունում 2014-ին իշխանության գալու պահից յոգայի ժողովրդականացման համար։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հնդկական կառավարությունը պետծառայողների համար յոգայի անվճար պարամպունքներ է կազմակերպել։
Հունիսի 21-ին կնշվի Յոգայի միջազգային օրը, սպասվում է, որ Մոդին տոնի կապակցությամբ Նյու Դելիի կենտրոնում բաց պարապմունք կանցկացնի։










































