«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին հայտարարել է, որ տարօրինակ և բարդ իրավիճակում է հայտնվել: 31-ամյա ֆուտբոլիստը, ով 2012 թվականից հանդես է գալիս «կարմիր սատանաներ»-ի կազմում, միայն 10 գոլ է խփել Պրեմիեր լիգայի շրջանակներում անցկացրած 27 խաղերում:
«Տարօրինակ, բարդ և ինձ համար նոր իրավիճակ է: Ես պետք է իրատես լինեմ: Ցանկանում խաղալ առաջիկա տարիներին: Յուրաքանչյուր որոշումս կայացնելու ժամանակ մտածում եմ ընտանիքիս և երեխաներիս մասին: Դա շատ կարևոր է: Ես ընտանիք ունեմ և պարտավոր եմ ապահովել նրանց երջանկությունը: Հաշվի կառնի այդ հանգամանքը, երբ ապագայիս վերաբերյալ որոշում կայացնեմ»,- Daily Mail-ը մեջբերում է Վան Պերսիի խոսքերը:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը պատրաստ է ուսումնասիրել Վան Պերսիի տրանսֆերի շուրջ ստացվող առաջարկները:







































