Մեծ Բրիտանիայի Օքսֆորդ քաղաքի քաղաքային խորհուրդը հաստատել է հասարակական տարածության պաշտպանության հրամանագիրը`հակասոցիալական պայքարի դեմ շրջանակներում: Հրամանագիրը հիմնականում ուղղված է փողոցային երաժիշտներին և թափառող դերասաններին: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Վարքագծի նոր կանոնակարգը փողոցային կատարողներին պարտավորեցնում է «ժպտալ, զվարճանալ և զվարճացնել մյուսներին»: Համաձայն տեղի օրենքների`Օքսֆորդի փողոցներում երգեր կատարելու կամ ներկայացում ցուցադրելու համար պետք է արտոնագիր ստանալ և երաժշտությունը կատարել 50 մետր լսելիության սահմաններում:
Իրավախախտներին 140 եվրոյի չափով տուգանք է սպառնում, որի չափը կարող է աճել 10 անգամ, եթե գործը հասնի դատարան:












































