Անդրանատոլիական գազատարի (TANAP) շինարարության նախագիծը Թուրքիայի համար կարևոր նախագծերից մեկն է: TRT Haber հեռուստաալիքի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նրա խոսքով՝ TANAP նախագիծը կարևոր է նաև ամբողջ տարածաշրջանի համար:
Ընթացիկ տարվա մարտի 17-ին Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ղեկավարները Կարսում դրել են TANAP նախագծի հիմքը:









































