Սև ծովում ընթանում են ուկրաինական «Գեթման Սագայդաչնի» ֆրեգատի և ամերիկյան USS Ross ականակրի երկօրյա համատեղ զորավարժությունները: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ հղում անելով ԱՄՆ նավատորմի մամլո ծառայությանը:
Նախօրեին մեկնարկած զորավարժությունները ենթադրում են նավերի միջև մոտ տարածությունից մարտերի սցենարների մշակումը, ներառում են տակտիկական մանևրի վարժություններ, ուղևորների փոխադրում, «կամուրջ կամրջի» կապ և ավիահարձակման վտանգից պաշտպանության իմիտացիա:











































