Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող հայտնի Առյուծների այգում էգ առյուծը սպանել է ամերիկացի կին զբոսաշրջիկին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Գազանը ցատկել է այգու տարածքով ընթացող ավտոմեքենայի կիսաբաց պատուհանի վրա: Ավտոմեքենայի սրահում եղել է երիտասարդ զույգ, որոնք ծանր վիրավորվել են: Ավելի ուշ կինը ստացած վերքերից մահացել է, իսկ տղամարդը ծանր վիճակում հոսպիտալացվել:
Ամերիկուհու մահը 2015-ից ի վեր զբոսաշրջիկների շրջանում արդեն երրորդ մահն է Առյուծների այգում: Մարդու վրա հարձակվելուց հետո անվտանգությունը հետապնդել է փախչող գազանին, սակայն ոչ ոք չի համարձակվել սպանել նրան:









































