Մեծ Բրիտանիան պետք է բարոյապես պատրաստ լինի լքելու Եվրամիությունը, եթե ԵՄ-ի բարեփոխման մասին թագավորության պահանջներին չանսան: Նման հայտարարությամբ երկուշաբթի օրը հանդես է եկել Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը՝ գրում է Korrespondent.net-ը:
«Այժմ, երբ մենք խորհրդարանում ունենք պահպանողական մեծամասնություն, կարող ենք ԵՄ-ին վստահաբար բարեփոխումների կոչ անել: Կարևոր է գիտակցել, որ այդ փոփոխությունները կբխեն ոչ միայն Մեծ Բրիտանիայի շահերից, այլև ամբողջ Եվրամիության»,- ասել է քաղաքապետը:
Սակայն Ջոնսոնի խոսքերով՝ եթե չհաջողվի հասնել բարեփոխումների, Թագավորության բնակչությունը պետք է պատրաստ լինի «այլընտրանքային ապագային»:
«Ազատ առևտրի մասին պայմանագրով այդ ապագան կլինի ոչ պակաս բարեկեցիկ և հաջողակ»,- վստահ է քաղաքապետը:










































