Friday, 26 04 2024
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Արյունահեղության արգելքը Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մայիսի 31-ին Արտաշատում եկեղեցու բացմանը լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց, թե քաղաքականությունից հեռանալու որոշում կայացրեց, որովհետև դեմ է արյունահեղությանը: Փետրվարյան զարգացումներից հետո Ծառուկյանի որոշումը մի քանի անգամ է բացատրվել այդ ծանրակշիռ քայլով՝ Գագիկ Ծառուկյանը կանխեց արյունահեղությունը:

Օրինակ՝ նույն կերպ էր 2008 թվականի փետրվարի 29-ի իր քայլը արդարացնում Արթուր Բաղդասարյանը: Իհարկե, հետո արյուն թափվեց, ընդամենը մեկ օր անց, բայց Բաղդասարյանն անընդհատ կրկնում է, որ եթե չաներ իր քայլն ու չգնար Սերժ Սարգսյանի հետ կոալիցիայի, ապա ավելի շատ արյուն կթափվեր: Բարեբախտաբար, Գագիկ Ծառուկյանը հենց այդպիսի արդարացումների կարիք չունի և պարզապես հայտարարում է, որ արյուն կթափվեր, եթե գնար մինչև վերջ:

Արյունահեղության պարագան հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքում երևի թե բավական քիչ ուսումնասիրված խնդիր է: Առերևույթ ամեն ինչ շատ պարզ է՝ Հայաստանում մի իշխանություն է, որը պատրաստ է իր դիրքերը պահելու համար գնալ նույնիսկ արյունահեղության: Դրա պատճառն էլ երևի թե պարզ է՝ այդ իշխանական համակարգը իր գործունեության մոտ երկու տասնամյակների ընթացքում թույլ է տվել այնպիսի քայլեր, որոնք իրենց մեջ, մեղմ ասած, քրեական հետապնդման հիմքեր են պարունակում, և հետևաբար իշխանությունը զիջելը կառաջացնի քրեական պատասխանատվության ենթարկվելու վտանգ: Միևնույն ժամանակ, այդ հանգամանքը ունիվերսալ արդարացում է քաղաքական բոլոր այն դեպքերում, երբ հասարակությանը տրվում են խոստումներ իշխանափոխություն իրականացնելու համար, բայց դրանք չեն իրականանում:

Այստեղ ինչ-որ առումով փակուղի է առաջանում՝ իշխանությունը միշտ կանգ չի առնի արյունահեղության առաջ, ընդդիմությունը միշտ կարող է արդարացնել ինքզինքը, որ նահանջեց մարդկային կյանքեր փրկելու համար: Այս մեխանիզմում փոքր բացառություն է մարտի 1-ը, երբ ընդդիմության առաջնորդը, ըստ էության, նահանջեց մարդկային կյանքերը զոհելուց հետո: Բայց այդ փոքր բացառությունը, մեծ հաշվով, ծառայում է որպես կանոնը հաստատող՝ որ իշխանությունը չի նահանջի արյան առաջ, հետևաբար՝ ընդդիմությունն է կանգնում բարդագույն ընտրության առաջ՝ գնա՞լ զոհերի գնով իշխանափոխության, թե՞ ոչ:

Չափազանցված է այս փակուղային իրավիճակը, թե ոչ՝ այդուհանդերձ պետք է ընդունել, որ այն ինչ-որ չափով և բավական լուրջ չափով առկա է: Սակայն դա չի նշանակում, որ արյունահեղությամբ պայմանավորված արդարացումներն ընդունելի են և սրբացնում են դրանք բերող քաղաքական գործիչներին: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է Մարտի 1-ի նախադեպով իրավիճակներին: Եթե Հայաստանում եղել է Մարտի 1 ու դրանից հետո լինում են «արյունահեղությունից խուսափելու» անհրաժեշտություններ, ապա դրանք արդեն ոչ թե հիմնավոր արդարացումներ են, այլ մանիպուլյացիաներ, քանի որ խորքում այդ «արդարացումները» կա՛մ վկայում են տվյալ քաղաքական գործչի և ուժի մեթոդաբանական սնանկությունը, կարճատեսությունը, անհաշվենկատությունը, կա՛մ հասարակության հանդեպ բարեխղճության և ազնվության բացակայությունը: Թե որն է եղել Գագիկ Ծառուկյանի և նրա գլխավորած շարժման դեպքում, արդեն երևի թե կարևոր չէ, քանի որ այդ առումով փետրվարը իրավիճակը ախտորոշեց երևի թե ամենայն մանրամասնությամբ:

Սակայն արյունահեղության հանգամանքը կա որպես հասարակական-քաղաքական պայքարի ճանապարհի անխուսափելի խնդիր, և, բնականաբար, հասարակական-քաղաքական հայտ ներկայացնող որևէ ուժ կա՛մ կայացնում է արյունահեղության առաջ ինքն էլ իշխանության նման կանգ չառնելու որոշում, կա՛մ առաջանում է այնպիսի հստակ մեթոդաբանական մշակումների և «ճանապարհային քարտեզների» նախագծում և կազմում, որոնք իրենց ընթացքում կբացառեն արյունահեղության արգելքի ի հայտ գալը հասարակական-քաղաքական պայքարի ճանապարհին: Հաշվի առնելով երկու հանգամանք՝ թե՛ պետական անվտանգության կողմը՝ Հայաստանի աշխարհագրական դիրքն ու ռազմա-քաղաքական խնդիրները, թե՛ նաև մարդասիրական կողմը՝ պարզապես մարդկային կյանքի թանկությունը, արյունահեղության առաջ «կանգ չառնելու» մեթոդաբանությունը թերևս մերժելի է, առավել ևս, որ այդ դեպքում անգամ չկա երաշխավորված հաջողություն:

Ավելին՝ հաշվի առնելով այն, որ կողմերի ռեսուրսներն այդ առումով խիստ անհավասար են՝ թե գործիքների, թե նաև փորձի իմաստով, ճակատային բախումը ավելի կերաշխավորի իշխանության, քան հասարակության հաղթանակը: Հետևաբար՝ պետական անվտանգության և մարդկային կյանքի արժեքի կարևոր գործոններին ավելանում է նաև ռացիոնալության գործոնը զուտ արդյունքի տեսանկյունից: Հետևաբար՝ Հայաստանի հասարակական-քաղաքական պայքարի համար չի մնում նոր մեթոդաբանական մշակումների այլընտրանք, որոնք պետք է հանգեցնեն սկզբունքորեն նոր մոտեցումների: Դա նշանակում է, որ կարող են լինել թիրախային վերադասավորումներ՝ առաջնային և երկրորդական շարքերում, տեղափոխումներ, մարտավարական վերանայումներ:

Թվում է, թե առաջին հայացքից ռացիոնալ այդ հեռանկարները իրականում կարող են տվյալ ուժին դնել բարդ վիճակում՝ հաշվի առնելով մտակաղապարվածության բարձր մակարդակը, երբ որոշիչը դիտվում է ոչ թե մեթոդաբանությունը, այլ թիրախները, անունները, հռետորական կլիշեները: Հասարակական-քաղաքական պայքարի առաջարկները գնահատվում են ոչ թե ըստ առաջարկվող մեխանիզմների և մոտեցումների, այլ սահմանված թիրախների և հնչող տեքստային կլիշեների: Ըստ այդմ՝ հասարակական-քաղաքական պայքարի ռազմավարական վերանայումը Հայաստանում պետք է սկսվի հենց այդ՝ մտակաղապարների, մտածողության արհեստական շրջանակների վերանայումից: Առանց դրա՝ հաջորդ քայլերը գործնականում չեն կարող բերել ավելի մեծ արդյունքի, քան բոլոր այն դրվագները, որ ունեցել է իշխող համակարգի դեմ պայքարը մինչ այժմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում