«Միլան»-ը հետաքրքրված է «Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Sunday People-ը:
Գործարքը կարող է կայանալ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ֆրանսիական ակումբի ղեկավարները մտադիր են վաճառել 28-ամյա կոլումբիացի ֆուտբոլիստի տրանսֆերը` աշխատավարձի ցուցակը նվազեցնելու նպատակով:
Ֆալկաոյի ծառայություններով հետաքրքրված է նաև «Սևիլիա»-ն: Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն` «Չելսի»-ն բանակցություններ էր սկսել ֆուտբոլիստի հետ: 2014/15 թվականների մրցաշրջանում Ֆալկաոն վարձավճարով հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: «Կարմիր սատանաներ»-ի կազմում նա 29 հանդիպում է անցկացրել, 4 գոլ է խփել և գոլային 4 փոխանցում կատարել:









































