«Վեսթ Հեմ»-ի ղեկավարությունը մտադիր է ակումբ հրավիրել Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին:
Անգլիական ակումբը ցանկանում է իր թիմի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել 47-ամյա մասնագետին, ով շուտով հեռանալու է դորտմունդյան ակումբից:
Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն` Կլոպը կարող էր գլխավորել «Լիվերպուլ»-ը կամ «Նապոլի»-ն: Բազմիցս տեղեկություններ են տարածվել նաև, որ գերմանացի մասնագետը Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդներից մեկն է:








































