Friday, 26 04 2024
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց

Արամայիսն ընկերոջ մեքենայով վթարի է ենթարկվել․ մահացել են երկու մտերիմ ընկերները, որոնց ընտանիքները խնդրում են չազատազրկել նրան

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Արամայիս Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Այս գործն արդեն երկրորդ անգամ է քննվում վերաքննիչ դատարանում: Գործով դատավճիռ է կայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Աղվան Պետրոսյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ 30-ամյա Արամայիսը հենց իր 30-ամյակի օրը՝ 2014 թվականի հունվարի 2-ի կեսգիշերին, վարել է իր համագյուղացի ու ընկեր Արթուր Ա.-ի «ԳԱԶ 31-10» ավտոմեքենան՝ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհով:

Մեքենայի մեջ, բացի ղեկի մոտ նստած Արամայիսից ու մեքենատեր Արթուրից, եղել են ևս երկու ուղևորներ՝ Կարեն Գ.-ն ու Արտաշես Ա.-ն:

Ավտոճանապարհի 13-րդ կիլոմետրի վրա Արամայիս Հ.-ն, ըստ մեղադրանքի, իրականացրել է մեքենայի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում, հաշվի չի առել ճանապարհային առկա դժվարին պայմանները, մասնավորապես՝ շրջադարձի առկայությունը, ստեղծել է վթարային իրադրություն:

Արդյունքում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու բախվել է ծառին: Վթարի հետևանքով մեքենատեր Արթուր Ա.-ն և ուղևորներից՝ Կարեն Գ.-ն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են:

Արամայիս Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով:

Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, նրա միջնորդությամբ ու կողմերի համաձայնությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Ընդ որում՝ տուժողների իրավահաջորդները՝ մահացածների կանայք դատարանում ասել են, թե Արամայիսից պարտք ու պահանջ չունեն, խնդրել են նրա նկատմամբ… մեղմ՝ ազատազրկման հետ չկապված պատիժ նշանակել:

Դատարանը Արամայիս Հ.-ի նկատմամբ պատիժ նշանակելիս, որպես նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ, հաշվի առել այն, որ վթարից հետո Արամայիսը «ցուցաբերել է կայուն վարքագիծ՝ չի լքել դեպքի վայրը, տուժողներին օգնություն է ցուցաբերել, հետագայում նա հաշտվել է տուժողների իրավահաջորդների հետ, վերջիններս քաղհայցի պահանջ չեն ներկայացրել, ավելին, խնդրել են ամբաստանյալի նկատմամբ մեղմ պատիժ նշանակել: Տուժողների իրավահաջորդ կանայք խնդրել են Արամայիսի նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել, սահմանել երկարատև փորձաշրջան, որը կապահովի պատժի նպատակներին հասնելը:

Համայնքի ղեկավարի կողմից Արամայիսը բնութագրվել է դրական: Նախկինում դատված չի եղել:

Համայնքի ավագանին «ուղերձով» դիմել է դատարանին՝ խնդրելով Արամայիս Հ.-ի նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել, նրան չազատազրկել: Ուղերձում նշված է, որ Արամայիս Հ.-ի խնամքին 6 անձ կա՝ չորս մանկահասակ երեխաներ, որոնցից ավագը 8 տարեկան է, ինչպես նաև՝ երեխաների խնամքով զբաղվող, չաշխատող կինն ու անկողնային հիվանդ, ծեր տատը:

Ըստ համայնքից տրված տեղեկանքի՝ Արամայիսի ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում, ընտանիքի միակ կերակրողը Արամայիսն է: Բացի դրանից, զինծառայության ընթացքում Արամայիսը դարձել է 3-րդ խմբի հաշմանդամ:

Դատարանը բոլոր հանգամանքները ուսումնասիրելով՝ հանգել է եզրակացության, որ Արամայիսի ուղղվելը հնարավոր է առանց նրան ազատազրկելու:

Դատարանը մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով, մեղավոր է ճանաչել Արամայիսին և դատապարտել է 4 տարի ազատազրկման՝ 2 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Արամայիս Հ.-ի նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն, և սահմանվել է 4 տարի փորձաշրջան: Նրա վրա պարտականություն է դրվել՝ չփոխել մշտական բնակության վայրը: Արամայիս Հ.-ի կալանքը վերացվել է, նա անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճում:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրող դատախազը՝ պահանջելով պատժի մասով բեկանել դատական ակտը և Արամայիս Հ.-ին դատապարտել իրական ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն չկիրառել:

Ըստ բողոքաբերի՝ ընդհանուր իրավասության դատարանը, թույլ տալով օրենքի խախտում, ամբաստանյալին հնարավորություն է տվել իրական պատիժ չկրելու, ինչը, ըստ դատախազի, չի համապատասխանում հանցանքի ծանրությանն ու ամբաստանյալի անձին:

Դատարանի կողմից հաշվի առնված մեղմացնող հանգամանքները չեն նվազեցնում ամբաստանյալի արարքի հանրային վտանգավորության աստիճանը, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառելու հիմքեր, ըստ մեղադրողի, չկան:

Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ տուժող Կարեն Գ.-ի և Արթուր Ա.-ի իրավահաջորդները խնդրել են չբեկանել դատավճիռը, Արամայիս Հ.-ին ազատազրկման չդատապարտել: Ըստ նրանց՝ դատարանը Արամայիսի նկատմամբ տևական փորձաշրջան է նշանակել, ու դա բավական է նրա ուղղման համար:

Տուժողների իրավահաջորդները նշել են, որ Արամայիսը վթարից հետո չի լքել դեպքի վայրը, նա դեպքից անմիջապես հետո «իր վարքագծով ցուցաբերել է բարձր մարդկային որակ, նա խմած չի եղել, արագությունը չի գերազանցել, փորձանք է պատահել, նա անզգույշ արարք է թույլ տվել…»:

Տուժողների իրավահաջորդները հայտնել են, որ ամբաստանյալը հատուցել է պատճառած վնասը, հաշտվել է իրենց հետ, «նա իրենցից շատ է տառապում կատարվածի համար, նրա հոգեկան վիճակը նույնպես խախտվել է, նա ոչ մի սխալ քայլ չի կատարել դեպքից հետո, Արամայիսը եղել է մահացած տղամարդկանց մտերիմ ընկերը, եղել է եղբոր նման, կալանքից ազատվելուց հետո նա կանգնել է իրենց կողքին՝ իրեն ճիշտ է պահել»:

Տուժածների կանայք խնդրել են, որ դատարանը ներողամիտ լինի, քանի որ Արամայիսն ունի «ծանր ընտանիք», ազատության մեջ լինելով՝ նա կլինի ընտանիքի կողքին, կաջակցի նաև իրենց:

Տուժողների իրավահաջորդների նման դիրքորոշում՝ մահվան ելքով պատահարից հետո հաճախ չի պատահում, այդ դիրքորոշումը համոզիչ է թվացել վերաքննիչ դատարանին, որը եզրակացրել է, թե ընդհանուր իրավասության դատարանը Արամայիս Հ.-ի նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառելով՝ օրենքի խախտում թույլ չի տվել, հաշվի է առել բոլոր հանգամանքները:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դատախազի բողոքը, ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողել է անփոփոխ:

Սակայն վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանը՝ պնդելով, որ Արամայիս Հ.-ի նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառելով, դատական նախորդ երկու ատյանները խախտել են օրենքը:

Ըստ բողոքի՝ «Արամայիս Հ.-ի կողմից պատիժը կրելու անհրաժեշտության հարցը քննարկելիս դատարանները պատշաճ գնահատականի չեն արժանացրել կատարված արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, արարքի ու դրա հետևանքների նկատմամբ ամբաստանյալի հոգեբանական վերաբերմունքը»:

Դատարանները հաշվի չեն առել, որ Արամայիս Հ.-ն մեքենան վարելիս թույլ է տվել մեքենայի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում, ստեղծել է վթարային իրավիճակ: Վթարի արդյունքում երկու անձի մահ է պատճառվել: Ամբաստանյալի արարքը սուբյեկտիվ կողմից բնութագրվում է հանցավոր ինքնավստահությամբ, որը անզգույշ մեղքի առավել վտանգավոր տեսակն է՝ ըստ բողոքաբերի:

Բողոքում նշվել է, որ ստորադաս դատարանները որպես Արամայիս Հ.-ի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք ՝ հաշվի են առել նաև այն հանգամանքը, որ նա պատահարի վայրը չի լքել: Բայց պատահարի վայրը լքելը այլ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ է պարունակում, տվյալ դեպքում նման մեղադրանք ամբաստանյալին չի առաջադրվել: «Ամբաստանյալի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք չի կարող դիտվել նրա գործողություններում քրեական օրենսգրքի մեկ այլ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշների բացակայությունը»:

Վճռաբեկ դատարանը բողոքի այս հիմնավորումը հիմնավոր է գնահատել: Այս առումով նշել է, որ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Վթարների գործերով հաճախ են դատարանները պատահարի վայրից չհեռանալը որպես ամբաստանյալի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք դիտում, ինչը օրինական չէ: Այս գործով վճռաբեկ բողոքը բավարարելով՝ վճռաբեկ դատարանը կայացրել է նախադեպային որոշում, որը կարող է ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

Վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել է վճռաբեկ բողոքը, բեկանել է վերաքննիչ դատարանի որոշումը, գործն ուղարկել է վերաքննիչ դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Գործով առաջիկա նիստը վերաքննիչ դատարանում տեղի կունենա հունիսի 10-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում