Օդեսայի նորանշանակ նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է վերացնել պաշտոնները, որոնք ոչ մի իմաստ չունեն, հաղորդում է UNIAN գործակալությունը:
«Այսօր նիստի ժամանակ որոշեցինք այն պաշտոնները, որոնք պրակտիկ նշանակություն չունեն»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Նրա խոսքով՝ նման միջոցները թույլ կտան խնայել տարեկան 4.1 միլիոն գրիվեն:








































