Գիտնականները արյան և ոսկրածուծի նմուշների անալիզ են արել, որը վերցրել են հիվանդից 4-ամյա տարիքում, երբ նրա մոտ առաջին անգամ հայտնաբերվել է քաղցկեղ, և այժմ՝ 25 տարեկանում: Պարզվել է՝ բջիջների կազմությունը, չնայած նոր գենետիկական փոփոխություններին, շատ նման է: Երկու դեպքում էլ հայտնաբերվել է ԴՆԹ-ի յուրահատուկ մուտացիա՝ BCR և ABL1 գեների միաձուլում: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:
Գիտնականների կարծիքով՝ այն, որ հիվանդությունը կրկնվել է 20 տարի անց, ապացուցում է, որ առաջին բուժման ժամանակ որոշ քաղցկեղային բջիջներ «քնած են եղել» և չեն ենթարկվել քիմիաթերապիայի, որն ուղղված է արագ կիսվող բջիջների դեմ:
Հետազոտության ղեկավար պրոֆեսոր Մել Գրիվզը քաղցկեղը անվանել է «խորամանկ» հիվանդություն՝ հերթական անգամ ցուցադրելուվ էվոլյուցիայի զարմանալի հնարավորությունները: Նա համոզված է, որ ապագայում կկարողանան մեթոդ մշակել այդ բջիջների աճը արագացնելու համար, ինչը բուժումն ավելի արդյունավետ կդարձնի:











































