Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ցանկանում է, որ թիմը մրցաշրջանն ավարտի Չեմպիոնների լիգայում հաղթանակով:
« «Բարսելոնա»-ն ցանկանում է չեմպիոնական հեթ-տրիկ ձևակերպել: Դա կարևոր է ամբողջ թիմի համար:
Այդուհանդերձ, պետք է իրատես լինել: «Յուվենտուս»-ը լուրջ մրցակից է: Իտալական ակումբը նույնպես հավակնում է 3-րդ տիտղոսը նվաճել մեկ մրցաշրջանում, այդ իսկ պատճառով անհավանական մրցավեճ է լինելու:
«Բարսելոնա»-ն անպարտելի չէ: Ինձ դուր չի գալիս այդ բառը, որը հաճախ լրագրողներն օգտագործում են մեր թիմի հասցեին: Յուրաքանչյուր թիմ կարող է վայրէջք կատարել»,- հայտարարել է Էնրիկեն:









































