Այսօր ստորագրվեց կեղծ դեղերի դեմ պայքարի հուշագիր՝ համաշխարհային հայտնի դեղարտադրող ընկերությունների, Հայաստանում դեղերի ու բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և Ինտերպոլի միջև: Ոլորտի պատասխանատուները վստահեցնում են, որ այս հուշագրի ստորագրումից հետո կեղծ դեղերի դեմ պայքարն ավելի է ուժեղացվելու, կլինի տեղեկատվության փոխանակում, որն ավելի կհեշտացնի կեղծ դեղերի դեմ պայքարը:
Նշենք, որ մայիսի 26-27-ը Երևանում անցկացվելու է «Եվրասիական տարածաշրջանում կեղծ դեղամիջոցների դեմ պայքարի արդիական ասպեկտներ» թեմայով գիտաժողովը, որին մասնակցելու են մի շարք հայտնի ընկերություններ:
Թե հուշագրից հետո ուժգնացող պայքարն ինչպես կանդրադառնա կեղծ, անորակ, ժամկետանց դեղերի մասին շրջող տեղեկությունների իսկությունը պարզելու և այդ ընկերություններին պատասխանատվության ենթրակելու վրա, «Առաջին լրատվական»-ը փորձել է պարզել ՀՀ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանից:
Հիշեցնենք, որ հաճախ է խոսվում ու գրվում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերության դեղերի կեղծ կամ անորակ լինելու մասին, սակայն ոլորտը ստուգող մարմինները փորձում են հավաստիացնել, որ այդ ընկերության վերաբերյալ արձանագրված փաստեր չունեն:










































