Քաղցկեղի ուսումնասիրության բրիտանական ինստիտուտը կարծում է, որ գենետիկորեն մոդիֆիկացված վիրուսները կարելի է կիրառել քաղցկեղի բուժման հարցում:
Նման մոտեցումն արդեն փորձարկվել է մաշկի ագրեսիվ քաղցկեղով հիվանդների վրա:
Պարզվում է՝ այն հիվանդները, որոնց մոտ վաղ փուլում կիրառավել էր բուժման նոր մեթոդը, կյանքի տևողոթյունն ավելացել է 20 ամսով, մյուսների մոտ՝ զգալի քիչ:
Նոր մեթոդը բժիշկներն անվանել են իմունոթերապիա, հայտնում է Meddaily-ն: Դրա հիմքում ընկած է հերպեսի վիրուսի գենը: Փոփոխված վիրուսը վարակում է բացառապես քաղցկեղի բջիջները՝ առողջությանը վնաս չհասցնելով:
Զուգահեռ՝ վիրուսը խթանում է օրգանիզմի իմունային համակարգը:











































