«Ա1+»–ի հետ զրույցում տաքսու վարորդ Արման Գալստյանը մեկնաբանում է իր ու Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հանդիպումից հետո տարածված խոսակցությունները, թե միասին ինչ-որ համաձայնությունների են եկել։ Նա շրջանառվող լուրերն անվանում է անհիմն ասեկոսեներ։
«Գագիկ Բեգլարյանն էս քաղաքի տղա ա, ինքն էլ հասկանում ա, թե որը որից հետո պիտի լինի, ու էս բոլոր պրոբլեմները շատ լավ գիտի։ Ինձ Prado մակնիշի մեքենա ոչ մեկ չի նվիրել, ոչ մեկ չի խոստացել, ես իմ սոցիալական վիճակով ապրում եմ այնպես, ինչպես մինչև այժմ, որևէ բան իմ կենսակերպի մեջ չի փոխվել»,-նշեց Արման Գալստյանը։
Տաքսու վարորդների կազմակերպած բողոքի ակցիաների ժամանակ Արման Գալստյանն աչքի էր ընկնում լիցենզավորման կարգի օրենքի և պետական պաշտոնյաների դեմ բավականին կոշտ քննադատություններով։ Նրանից հետաքրքրվել ենք՝ փոխվե՞լ է արդյոք նրա տեսակետն ու ինչով է դա պայմանավորված։
«Ես մինչև էտ էլ Գագիկ Բեգլարյանի հասցեին ոչ մի բան չեմ ասել։ Եթե մեր հանդիման ընթացքում վատ վերաբերմունք լիներ իմ նկատմամբ, ես դա հիմա կասեի։ Նենց չի, որ ինչ-որ մեկն ինձ կարա վախացնի, կամ շանտաժի ենթարկի կամ էլ ինստրուկտաժ անի , թե ես ինչ պետք է ելույթ ունենամ ու ես էլ գամ այդ բառերն ասեմ։ Մոռացեք դա։ Ես ասում եմ այն, ինչ մտածում եմ, ու ինձ ոչ մեկ չի կարա ուղղորդի»,-շեշտել է նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում












































