Փարիզը կցանկանար, որպեսզի Մեծ Բրիտանիան պահպաներ ԵՄ-ի անդամակցությունը, սակայն այդ որոշումը պետք է ընդունի բրիտանացի ժողովուրդը: Այս մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, գրում է RIA Novosti-ն:
«Ֆրանսիան ցանկանում է, որպեսզի Մեծ Բրիտանիան մնա ԵՄ-ում: Այդ հարցի շուրջ հանրաքվե տեղի կունենա, այն հայտարարվել է, որոշում պետք է ընդունի բրիտանացի ժողովուրդը»,- ասել է Օլանդը:
«Մենք կարծում ենք, որ Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Եվրոպայի շահերից բխում է միասին լինելը, սակայն անհրաժեշտ է հարգել մարդկանց կարծիքը»,- նշել է նա:










































