Իտալական «Նապոլի»-ի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը խոսել է իսպանացի մասնագետ Ռաֆա Բենիտեսի մասին, ով այսօր պաշտոնապես լքել էր թիմը, տեղեկացնում է Goal.com-ը:
«Բենիտեսը փայլուն մասնագետ է և կարող է օգնել յուրաքանչյուր թիմի: Բոլոր ակումբներն էլ կարող են վստահել նրան:
Ինչ վերաբերում է Ֆլորենտինո Պերեսին, ապա նա իմ խորհրդի կարիքը չունի: Եթե Ռաֆան հայտնվի «Ռեալ»-ում, ապա դա կնշանակի, որ ես երկու առաջ հիանալի ընտրություն եմ կատարել:
Հուսով եմ, որ Ֆլորենտինոն Ռաֆային հիանալի պայմանագիր կառաջարկի»,- հայտարարել է Լաուրենտիսը:







































