Այսօր Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Հայաստանի վեց բանկերի հետ ստորագրել է առևտրի և ֆինանսավորման համաձայնագիր: Նշված բոլոր համաձայնագրերը պատրաստվել են ԱԶԲ առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում, որը միջազգային առևտրի խթանման համար նախատեսում է բանկային վարկեր և երաշխիքներ ԱԶԲ համագործակցության երկրներում:
ԱԶԲ նախագահի տեղակալ Լակշմի Վենկատաչալամիի խոսքերով, առևտրի ֆինանսավորման համաձայնագրի նպատակն է նպաստել առևտրի շարունակական զարգացմանը ՀՀ-ում, որը կբերի նոր աշխատատեղերի ստեղծման և տնտեսության կայուն զարգացման: Այս տարի ԱԶԲ-ն կանխատեսում է ՀՆԱ-ի 4 տոկոս աճ:
Նշենք նաև, որ «Ասիական զարգացման հեռանկար – 2011 թվական» զեկույցում 2010 թվականի ՀՆԱ-ի աճ է արձանագրված 2,1 տոկոսը` այն դեպքում, երբ ԱՎԾ-ի համաձայն այդ թիվը 2,6 տոկոս է կազմել:







































