Բահրեյնի բանտերից մեկում մահացել է ընդդիմության արդեն չորրորդ ներկայացուցիչը: Ինչպես հայտնել են շիաների կուսակցության ներկայացուցիչները, Խոջի Քյարիմ Ֆահրավին մահացել է «խորհրդավոր պայմաններում»: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Միևնույն ժամանակ երկրի պաշտոնական ԶԼՄ-ները հայտնել են, որ տղամարդը մահացել է երիկամային անբավարարությունից: Դիահերձումն էլ իրականացրել են ռազմական բժիշկները:
Իրավապաշտպաններն ու Ֆահրավիի բարեկամները պնդում են, որ նրա մարմնի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր:
Հիշեցնենք, որ փետրվարի կեսից այս երկրում սկսվել են բախումներ իրավապահների և Բարեփոխումներ, ապա և գործող ռեժիմի տապալումը պահանջող ցուցարարների միջև, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են մի քանի հարյուր քաղաքացիներ և իրավապահներ: Մարտի 14-ից Բահրեյն են մտցվել Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների ուժերը` տեղի իշխանություններին աջակցելու համար:











































