Saturday, 20 06 2026
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում

Նոր ալյանս` հին տրամաբանություն

Ընդամենը մի քանի ամիս առաջ Տիգրան Կարապետյանն իր ԱԼՄ հեռուստաընկերությամբ հանգիստ չէր տալիս Րաֆֆի Հովհաննիսյանին ու «Ժառանգությանը»:

Ներկայումս էլ երևի թե հանգիստ չի տալիս, բայց բոլորովին այլ նկատառումով: Եթե մի քանի ամիս առաջ Կարապետյանը Հովհաննիսյանին համարում էր Արևմուտքի` մասնավորապես Միացյալ Նահանգների գործակալ, ապա այժմ նա Րաֆֆի Հովհաննիսյանին համարում է բարոյական անձնավորություն և պատրաստ է նրա հետ համագործակցել հանուն արտահերթ խորհրդարանական ընտրության: Տիգրան Կարապետյանը հայտարարում է, որ իրենք, ի տարբերություն Հայ ազգային կոնգրեսի, հենց խորհրդարանական ընտրությունն են առաջնային համարում:

Ինչպես հայտնի է, Կոնգրեսը ասում է, որ նախ պետք է լինի նախագահի, հետո խորհրդարանի արտահերթ կամ հերթական ընտրություններ: Զարմանալի պարադոքս է ստացվում: Տիգրան Կարապետյանը հայտարարում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրության շուրջ բանակցում է մի ուժի հետ, որի փոխնախագահը մի քանի օր առաջ հայտարարում էր, որ արտահերթ ընտրությունները բխում են Կոնգրեսի և իշխանության շահից: Խոսքը Ռուբեն Հակոբյանի մասին է: Ստացվում է, որ կամ Տիգրան Կարապետյանն ու «Ժառանգություն»-ը չգիտեն, թե ինչի շուրջ են բանակցում և հանդիպումներ ունենում, կամ էլ Ժառանգությունում չգիտեն, թե ինչ է մտածում և ինչ է անում Ռուբեն Հակոբյանը:

Դժվար է պատկերացնել, որ այդ իրավիճակում ստեղծվող քաղաքական ալյանսը կարող է կազմակերպվածության բարձր մակարդակով սպասարկել հասարակության շահը: Ավելին, «Ժառանգություն»-ն առանց Կարապետիչի գուցե առավել արդյունավետ ուժ լինի հանրային շահը սպասարկելու տեսանկյունից, քան Կարապետիչի հետ միասին: Նույնիսկ Կարապետիչը ինքը առանձին գործելու պարագայում կարող է ավելի արդյունավետ կազմակերպել իր աշխատանքը, քան «Ժառանգության» հետ գործակցված, որովհետև ակնհայտ է այն տրամաբանական շիլաշփոթը, որ այժմ առաջանում է Տիգրան Կարապետյան-Ժառանգություն-Ռուբեն Հակոբյան տիրույթում: Կամ էլ «Ժառանգություն»-ը պետք է Ռուբեն Հակոբյանի հարցում կողմնորոշվի:

Ընդհանուր առմամբ այդ իրավիճակը հուշում է, որ այսպես ասած այլընտրանքային քաղաքական ալյանսի ձևավորման գործում ներգրավված կամ այդ գործը նախաձեռնած քաղաքական ուժերի շրջանակում դեռևս շատ խառը վիճակ է, ինչը նշանակում է, որ նրանք հազիվ թե կարողանան որևէ քիչ թե շատ համակարգված ալյանս ձևավորել, ընդհանուր օրակարգ և գործողությունների ամբողջական ու համալիր ծրագիր կազմել, ալյանսի գործունեության ինստիտուցիոնալ մեխանիզմներ մշակել մինչև հերթական ընտրությունը: Իսկ առանց այդ ամենի, ալյանսը չի կարող հասարակությանը վստահություն ներշնչել իրավիճակ փոխելու արդյունավետության հարցում, հատկապես նկատի ունենալով Կոնգրեսի մրցակցությունը:

Նոր ալյանսը հանրային վստահություն վայելելու համար ոչ միայն նոր բառեր պետք է ասի, այլ պետք է նախ և առաջ ցույց տա կազմակերպական նոր որակի մոդել: Իսկ դա հաստատ կարճ ժամանակի գործ չէ, նկատի ունենալով այն, թե առայժմ նույնիսկ ինչ տրամաբանական թյուրիմացությունների տեղիք կա այդ ուժերի միջև փոխհարաբերություններում: Հետևաբար հայտարարությունները, թե ալյանսի նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, թերևք քիչ կապ ունեն բուն իրականության հետ, համենայն դեպս այդքան էլ իրատեսական չեն: Ինչը վկայում է կամ այն մասին, որ ուժերն իրենք էլ բավարար իրատեսությամբ չեն պատկերացնում իրենց խնդիրը, կամ էլ պատկերացնում են, բայց իրենց բուն խնդիրը համարում են ոչ թե արտահերթ, այլ հերթական ընտրություններին հասցնելը և Կոգրես-իշխանություն տիրույթ «խցկվելը», թույլ չտալով, որ խորհրդարանական մանդատները վիճարկեն միայն այդ երկու ուժերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում