Վրաստանը չպետք է աղքատ երկիր լինի։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվող «Կիսվիր փորձով հարենիքիդ հետ» առաջին պրոֆեսիոնալ ֆորումի ժամանակ։
Նրա խոսքով՝ Վրաստանն ունի շատ ռեսուրսներ, որոնք կարելի է օգտագործել՝ փոխացնում է Gruziya Online-ը։
«Ունենք գլխավոր խնդիր, որը կայանում է մեր ռեսուրսների սխալ օգտագործման մեջ։ Մենք չենք տեսնում մեր ռեսուրսները, որոնք եզակի են։ Մի քանի ամիս առաջ մենք ուսումնասիրել ենք երկրի յուրաքանչյուր առանձին տարածաշրջանի ներուժը, և պարզվել է, որ մենք վիթխարի ներուժ ունենք։ Խոսքը բնական և այլ ռեսուրսների մասին է, որոնք կարելի է օգտագործել։ Այսօր Վրաստանը չպետք է աղքատ լինի»,- ասել է Ղարիբաշվիլին։









































