Monday, 29 06 2026
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ

Հպարտ եմ, որ Հովիկ Աբրահամյանի որդին եմ. Արգամ Աբրահամյանի կոչը

ՀՀ վարչապետի որդի, Արտաշատի քաղաքապետի ընտրությունների միակ թեկնածու Արգամ Աբրահամյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է իր առաջադրմանը և հայտարարել, թե պատրաստ է պատասխանել բոլորին հուզող հարցերին:

«Սիրելի՛ ֆեյսբուքյան ընկերներ,

Սիրելի՛ արտաշատցիներ,

Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,

Ես առաջադրել եմ իմ թեկնածությունը Արտաշատի քաղաքապետի ընտրություններում: Գրանցվելով ֆեյսբուք սոցիալական ցանցում` ես խնդիր եմ դնում բաց և ուղիղ շփման ինչպես իմ համաքաղաքացիների, այնպես էլ լրատվամիջոցների հետ:

Օգտագործելով համացանցի հնարավորությունները՝ ներկայացնելու եմ իմ տեսակետներն ու պատկերացումները, իմ սիրելի Արտաշատի ապագայի մասին իմ տեսլականը և խնդրում եմ բոլորիդ ներկայացնել ձեր առաջարկներն ու մոտեցումները, ձեր քննադատություններն ու հորդորները: Վստահ եղեք` դրանք չեն մնա օդում, և ձեր կարծիքները ներկայացված կլինեն իմ ապագա ծրագրերում:

Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, ներկայացրեք ձեզ հուզող հարցադրումներն ու խնդիրները՝ վստահ լինելով, որ ես կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին և հետամուտ կլինեմ ձեր կողմից բարձրացվող բոլոր խնդիրներին, բայց խնդրում եմ հաշվի առնել, որ ես նոր եմ մուտք գործում հասարակական – քաղաքական ասպարեզ և կարծում եմ, որ կարող եք նաև ինձ աջակցել և օգնել ձեր խորհուրդներով: Հայոց երբեմնի մայրաքաղաք Արտաշատի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու դեպքում շարունակելու եմ բաց և ուղիղ շփումներով ծառայել իմ քաղաքին:

Սիրելի՛ ֆեյսբուքյան ընկերներ, շնորհակալ կլինեմ, եթե ինձ ընդունեք ձեր ֆեյսբուքի ընտանիք այնպիսին, ինչպիսին ես կամ: Ես հպարտ եմ իմ ընտանիքով, հպարտ եմ, որ Հովիկ Աբրահամյանի որդին եմ, բայց պետք է խնդրեմ, որ ինձ ընդունեք որպես սեփական որոշումներ կայացնող, սեփական քայլերի համար պատասխանատու Հայաստանի քաղաքացի Արգամ Աբրահամյան: Խոստանում եմ պատասխանտու լինել իմ բոլոր արած ու չարած գործերի համար: Խնդրում եմ իմ առաջին ստատուսը խիստ չդատել..», – գրել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում