Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Բոյան Կրկիչը, ով այժմ հանդես է գալիս անգլիական «Սթոք Սիթի»-ում, նշել է, թե ինչ խորհուրդ է տվել «կապտանռնագույններ»-ի կազմում հանդես եկող երիտասարդներին, հաղորդում է Weloba-ն:
«Արդեն խոսել եմ Սերխի Ռոբերտոյի և այլ երիտասարդ ֆուտբոլիստների հետ և ասել, որ նրանք կարող են լքել թիմը, քանի որ չեն ստանում բավարար խաղաժամանակ:
Նրանք պետք է եսասեր լինեն և անտեսեն «Բարսելոնա»-ի վրա դրված տրանսֆերային արգելքը»,- հայտարարել է Կրկիչը:





































