Այսօր Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը ժամանել է Թեհրան,- հաղորդում է MEHR իրանական գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ Թեհրանում Մուալեմը Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի և այլ պաշտոնական ներկայացուցիչների հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը և ազգային երկխոսություն անցկացնելու հավանական ուղիները:
Թեհրանից հետո Մուալեմը այցելել է Մոսկվա:
Հիշեցնենք, որ Սիրիայում արդեն երկու տարի է շարունակվում է զինված հակամարտությունը երկրի կառավարական ուժերի և ընդդիմության միջև: ՄԱԿ-ի տվյալներով՝ այս ընթացքում զոհվել է ավելի քան 70 հազար մարդ: