Կոլումբիայի ազգային հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն, ով լքել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, նշել է, որ իր մոտ բացառապես դրական հիշողություններ են մնացել, հաղորդում է Sky Sports-ը:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուներին աջակցության համար: Ես նրանց երբեք չեմ մոռանա»,- հայտարարել է Ֆալկաոն:
Հիշեցնենք, որ կոլումբիացի հարձակվողն այսօր պաշտոնապես վերադարձել էր ֆրանսիական «Մոնակո»:






































