«Ես կարծում եմ, որ աշնանը մենք «Հին Երևան» ծրագրի որոշ հատվածներում շինարարությունն անպայման կսկսենք: Ամեն ինչ այս պահին կախված է տարածքի իրացման գործընթացից»,- այսօր իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է ծրագրի իրագործող «Գլենդել Հիլզին», որն օրերս հրաժարվեց ծրագրի իրականացումից, նախարարն ասաց, որ ոչ մի բան, ըստ էության, տեղի չի ունեցել: Պարզապես «Գլենդել հիլզի» նկատմամբ բավականին դատական հայցեր կան դատարանում, ինչը խոչընդոտում է ծրագրի արագ իրականացմանը: Դրա համար էլ «Հին Երևան» ծրագիրը կիրականացնի մեկ այլ՝ «Էլ Էմ Սի» ընկերությունը, որը որոշակիորեն փոխկապակցված է «Գլենդել Հիլզի» հետ:
Նախարարը հերքեց, թե ընկերությունը սնանկանում է: Միևնույն ժամանակ նշեց, որ ընկերությանը պատկանող մի շարք ծրագեր հետ են վերցվել: Մասնավորապես, նախօրեին քաղաքաշինության նախարարությունը «Գլենդել Հիլզից» իր բալանսի տակ է առել Գյումրիի Մուշ և Անի թաղամասի շենքերը, որտեղ պետք է կառուցապատումն իրականացներ հենց «Գլենդել Հիլզը»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:









































