Friday, 03 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

ՀԷՑ-ի ճոխությունների համար չպետք է վճարի ժողովուրդը. ակցիա կառավարության դիմաց

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների անդամները կառավարության դիմաց իրականցրին բողոքի ակցիա՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ՝ կոչ անելով վերջ տալ թալանին: «4-րդ անգամ թանկացնում եք, որ ի՞նչ անեք»,- նշեցին երիտասարդները՝ հորդորելով կառավարությանը կանխել հոսանքի ապօրինի թանկացումը, որը լինելու է ժողովրդի գրպանի հաշվին:

«ՀԷՑ-ի ղեկավարության ճոխությունների համար մենք չենք պատրաստվում վճարել: Նրանք իրենց հարստությունների և ճոխությունների մեջ չեն պատկերացնում, որ Հայաստանում 35 տոկոս աղքատություն կա, և հոսանքի թանկացումը ավելի է աղքատացնելու առանց այն էլ աղքատ հայ ժողովրդին և բերելու է արտագաղթի նոր ալիքի, քայքայելու է մեր պետությունը»,- նկատեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Մեսրոպ Եսայանը:

Երիտասարդները ներկայացրին փաստեր, ըստ որոնց՝ ՀԷՑ-ի ղեկավար պաշտոնյաները վերջին տարիներին ձեռք են բերել թանկարժեք մեքենաներ ու տներ:

Ակցիայի մասնակիցներին մոտեցավ կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Ակցիայի մասնակիցները նրանից նախ հետաքրքրվեցին, թե ե՞րբ են վերջ տալու թալանին, և կառավարությունը ե՞րբ է քայլեր ձեռնարկելու ՀԷՑ-ում տիրող իրավիճակին, գողությանը, որի մասին Երվանդ Զախարյանն էլ էր խոսել:

Ալեքսանդր Ղազարյանը խոստացավ դիմումը հանձնել և նշեց, որ կառավարությունը 10-նակի ավելի չի ուզում, որ հոսանքը թանկանա:

Ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենք:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում