Կիպրոսում կայացած նախագահական ընտրություններում հաղթել է աջ կենտրոնամետ «Ժողովրդավարական հավաք» կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն` պահպանողական Նիկոս Անաստասիադիսը:
Նա հավաքել է ձայների 57,48 տոկոսը` առաջ անցնելով ձախակողմյան կուսակցության թեկնածու Ստավրոս Մալասային, ում օգտին քվեարկել է մասնակիցների 42,51 տոկոսը:
Կիպրոսում վերջին 30 տարվա ընթացքում տեղի ունեցած ընտրություններից սա միակն է, երբ թեկնածուների հավաքած ձայների տարբերությունն այսքան մեծ է:
Կիպրոսի նոր ղեկավարը պետք է ֆինանսական օգնություն տրամադրելու հարցի շուրջ բանակցություններ սկսի ԵՄ-ի և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ: Ավելի վաղ Կիպրոսի իշխանությունները խոստովանել էին, որ օգնության համար անհրաժեշտ է դիմել ԵՄ-ին:
Կիպրոսը կարող է դառնալ եվրոգոտու 5-րդ պետությունը, որն ինքնուրույն չի կարողացել հաղթահարել ֆինանսական ճգնաժամը: