Ըստ լուրերի` դերասանուհի Եվա Լոնգորիան որոշել է զբաղվել ֆիթնեսի ոլորտով: Կինոաստղը ցանկանում է ստեղծել ֆիզիկական վարժությունների և առողջ սննդի սեփական ծրագիրը, գրում է Lady.ru-ն:
Լոնգորիայի ծրագիրը, նախևառաջ, կլինի լատինաամերիկուհիների համար: Նախատեսվում է, որ սննդակարգի մշակմանը կմասնակցեն նրա` Beso ռեստորանում աշխատող խոհարարները: Վիդեոդասերը կվաճառվեն DVD սկավառակներով:
Ի դեպ, 39-ամյա աստղը խոստովանել է, որ սիրում է մարզասրահ հաճախել և նախընտրում է վազքը:




















































