Sunday, 14 06 2026
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը

Չի հավատացել ընկերուհու դավաճանությանը․ լուրը հայտնողի հետ դաժան հաշվեհարդար է տեսել

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Մխիթար Նազարյանի գործի դատական քննությունը:

Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահագն Մելիքյանի նախագահությամբ:

21-ամյա Մխիթարը կալանքի տակ է 2014 թվականի հունիսի 23-ից:

Նրան մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ըստ դատական ակտի՝ Մխիթարը իր ընկեր Տիգրանից տեղեկություն ստանալով, որ իր ընկերուհի Լենան (անունը փոխված է) անհավատարիմ է, 2014 թվականի հունիսի 22-ին, ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Սևանի լճափնյա հատվածում գտնվող տնակի մոտ վեճ ու կռվի մեջ է մտել իրեն նման տեղեկություն հայտնած Տիգրանի հետ:

Լենայի տնակից վերցրած խոհանոցային դանակով Մխիթարը հարվածել է Տիգրանի որովայնի ձախ կեսին ու նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս:

Մխիթար Նազարյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, բայց զղջացել է կատարվածի համար:

Նա հայտնել է, թե դեպքի օրը՝ հունիսի 22-ին, ժամը 22-ի սահմաններում լճափից ոտքով տուն գնալու ժամանակ Սևան քաղաքի սկզբնամասում իրեն հանդիպել է ընկերը՝ Տիգրանը, ու նրա ընկեր Արտակը՝ վերջինիս մեքենայով: Իրենք մեքենայով միասին հասել են Սևան:

Ինքն ու Տիգրանը մեքենայից իջել են, միասին ոտքով շարունակել են ճանապարհը դեպի Ցամաքաբերդ թաղամաս:

Հենց այդ ժամանակ Տիգրանն իրեն ասել է, թե իր ընկերուհի Լենան դավաճանում է իրեն: Միաժամանակ զգուշացրել է, որ ինքը Լենային չհայտնի, թե ով է ասել այդ մասին:

Ինքը հասել է տուն, զանգել է Լենային: Վերջինս իրեն կանչել է իր լճափնյա տնակ՝ ասելով, թե կապացուցի, որ նման բան չկա:

Դրանից հետո զանգել է Տիգրանն ու հայհոյել է իրեն, որ ինքը Լենային հայտնել է նրա պատմածը: Ինքն էլ փոխադարձ հայհոյանք է տվել Տիգրանին ու անջատել է հեռախոսը:

Ինքը գնացել է լճափնյա տնակ՝ Լենայից պարզաբանում ստանալու: Լենայի հետ խոսակցության ժամանակ անընդհատ զանգել է Տիգրանը, ցանկացել է, որ իրենք հանդիպեն: Ինքը մերժել է՝ ասելով, թե հաջորդ օրը կհանդիպեն:

Երբ տնակում խոսել է Լենայի հետ, եղել է նյարդային վիճակում ու վերցրել է լուսամուտագոգին դրված խոհանոցային դանակը, սկսել է մատների արանքում պտտել, որ ներվերը հանգստացնի:

Իր հեռախոսն անջատվել է, Տիգրանը սկսել է զանգել Լենայի հեռախոսահամարին, ինքն է նրան պատասխանել:

Այդ ժամանակ Լենայի դուստրը վատ է զգացել: Ինքն ու Լենան տնակի մուտքի մոտ օգնություն են ցույց տվել աղջկան, դեղ են տվել:

Քիչ անց տնակի մոտ են եկել Տիգրանը ու նրա երկու ընկերները՝ մեքենայով:

Տիգրանն իրեն առաջարկել է նստել մեքենա, որ գնան խոսելու: Ինքը չի համաձայնել:

Տիգրանը վազել է իր վրա, ձեռքերով հարվածել է իրեն, ինքն ընկել է գետնին: Գետնին ընկած մի հինգ րոպե քաշքշել են իրար, Տիգրանի ընկերները բաժանել են իրենց:

Այդ ժամանակ Տիգրանն ասել է, թե կողքը ծակված է: Իրենք տեսել են, որ նրա որովայնի ձախ կողմից արյուն է հոսում: Մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Ինքը հիվանդանոց չի մտել, վերադարձել է տնակի մոտ, գտել ու Սևանա լիճն է գցել դանակը:

Տուժող Տիգրանը հայտնել է, թե ինքը Մխիթարին զգուշացրել է, որ նրա ընկերուհի Լենան դավաճանում է նրան, բայց զգուշացրել է, որ Լենային բան չասի, մինչև ինքն ավելի ստույգ կճշտի այդ տեղեկությունը:

Մխիթարը տուն է գնացել, ինքն էլ ընկերոջ տուն է գնացել սուրճ խմելու: Իրեն զանգել է իր ընկեր Արտակը, հարցրել է, թե ինքն ինչ է ասել Մխիթարին:

Ինքը հասկացել է, որ Մխիթարը պատմել է իր ասածի մասին: Զանգել է Մխիթարին ու «ընկերական ձևով» հայհոյել է: Մխիթարն էլ հայհոյել է իրեն հայհոյողի հասցեին:

Ինքը նորից է զանգել, առաջարկել է հանդիպել: Իրենք փոխադարձ հայհոյանքներ են հնչեցրել: Հետո ինքն իր երկու ընկերների հետ մեքենայով գնացել է լճափ: Այնտեղ գտնվող տնակի մոտ տեսել են Մխիթարին, Լենային ու վերջինիս աղջկան:

Ինքը Մխիթարին առաջարկել է մեքենա նստել ու զրուցել, բայց մերժում է ստացել: Մոտեցել է Մխիթարին, որ նստեցնի մեքենա, ցանկացել է հարվածել, բայց չի հասցրել, ինքն է հարված ստացել, երկուսով ընկել են գետնին, միմյանց քաշքշել են:

Լսել է, որ ինչ-որ մեկն ասել է, թե Մխիթարի ձեռքին դանակ կա: Եվ ասել է, թե նա իրեն արդեն ծակել է: Հետո իրեն ընկերոջ մեքենայով տեղափոխել են Սևանի հիվանդանոց:

Վկա Լենան հայտնել է, թե ինքը դստեր հետ հանգստանում էր լճափի տնակում: Մխիթարը զանգել է իրեն, մեղադրել դավաճանության համար: Ինքը նրան կանչել է տնակ, որ ապացուցի, թե նման բան չկա: Տնակ է կանչել նաև Արտակին…

Իր ու Մխիթարի խոսակցության ժամանակ անընդհատ զանգել է Տիգրանը, նա ու Մխիթարն իրար հայհոյել են: Մխիթարը բնավորության գիծ ունի՝ երբ նյարդայնանում է, պետք է ձեռքով մի բանի հետ խաղա: Այդ ժամանակ նյարդայնացել է, վերցրել է պատուհանի գոգին դրված դանակը, սկսել է մատների արանքում պտտեցնել: Իրենց խոսակցության ժամանակ իր դուստրը վատ է զգացել, նրան դուրս են բերել տնակից, դեղ են տվել: Այդ ժամանակ դանակը դեռ Մխիթարի ձեռքին էր:

Արտակի մեքենայով տնակի մոտ է եկել Տիգրանը: Վերջինս հայհոյելով վրա է եկել Մխիթարին, պահանջել է, որ նա մեքենա նստի: Մխիթարն ու Տիգրանը գետնին են ընկել, ինքը զգուշացրել է, որ Մխիթարի ձեռքին դանակ կա: Տիգրանը վեր կենալով՝ ասել է, թե Մխիթարն իրեն ծակել է: Քանի որ մութ է եղել, ինքը մանրամասներ չի տեսել: Տիգրանին մեքենայով տարել են հիվանդանոց: Քիչ անց Մխիթարը վերադարձել է տնակի մոտ, գտել է դանակը ու նետել է լճի ուղղությամբ:

Լենայի դուստրը շատ փոքրիկ չէ, նա նույնպես մայրիկի ցուցմունքին համահունչ ցուցմունք է տվել, ինչը վկայում է նաև, որ 21-ամյա Մխիթարն ընկերություն է արել իրենից տարիքով նշանակալիորեն մեծ Լենայի հետ…

Քննչական փորձարարության ժամանակ Սևանա լճից հայտնաբերվել ու առգրավվել է հանցագործության գործիք դանակը:

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել Մխիթարին առաջադրված մեղադրանքը, նրան մեղավոր է ճանաչել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 3 տարի ազատազրկման:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել գործով մեղադրող դատախազը՝ պնդելով, թե դատավճիռը հարկ է բեկանել պատժի մասով՝ այն ակնհայտ մեղմ լինելու պատճառաբանությամբ, և Մխիթար Նազարյանին դատապարտել 4 տարի 6 ամիս ազատազրկման:

Վերաքննիչ բողոք է բերել նաև Մխիթար Նազարյանի շահերի պաշտպանը՝ խնդրելով մեղսագրված արարքում արդարացնել իր պաշտպանյալին կամ դատավճիռը բեկանել, գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննություն կատարելու, կամ վերաորակել Մխիթարին մեղսագրված արարքը, նրան մեղավոր ճանաչել գոնե անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար ու նշանակել այդ արարքին համաչափ պատիժ:

Մեղադրողը վերաքննիչ դատարանում ասել է, թե Մխիթար Նազարյանի նկատմամբ մեղսագրված արարքի համար նախատեսված նվազագույն պատիժ նշանակելով՝ դատարանը թույլ է տվել դատական սխալ: Թեև Մխիթարն իր արարքից հետո տուժողին ուղեկցել է հիվանդանոց, հետո տվել է ցուցմունքներ, բայց ամբողջ նախաքննության ընթացքում զղջման մի խոսք չի ասել: Նա ոչ մի քայլ չի կատարել տուժողին պատճառած վնասը վերականգնելու ուղղությամբ: Թեև տուժողը ամբաստանյալի նկատմամբ գույքային պահանջ առաջ չի քաշել, բայց դա, ըստ մեղադրողի, բնավ չի նվազեցնում Մխիթարի արարքի վտանգավորությունը: Ահա թե ինչու է մեղադրողը պահանջել, որ Մխիթար Նազարյանը դատապարտվի ավելի տևական ժամանակով ազատազրկման:

Պաշտպանը պնդել է, թե Մխիթար Նազարյանը դեպքի պահին գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում: Նա տուժողին վնասվածք է պատճառել վերջինիս կողմից կատարվող հակաօրինական գործողության ժամանակ:

Գործի քննությամբ ապացուցվել է, որ նախահարձակ է եղել տուժողը, նրա հարվածներից վնասվածքներ է ստացել նաև Մխիթարը:

Մխիթարն ամեն ինչ արել է, որ այդ օրն ինքն ու Տիգրանն այլևս չհանդիպեն, բայց անկախ նրա կամքից է հանդիպումը տեղի ունեցել:

Արտաքինից էլ, ըստ պաշտպանի, ակնհայտ է, որ Տիգրանը ֆիզիկապես Մխիթարից ուժեղ է: Դատարանն էլ է իր դատական ակտում ընդունել, որ Մխիթարի արարքը կատարվել է տուժողի հակաօրինական գործողությունների հետևանքով: Ոտնձգությունը տեղի է ունեցել գիշերով, ինչը ևս, ըստ պաշտպանի, էական նշանակություն ունի: Մխիթարը դեպքի պահին եղել է մենակ, իսկ Տիգրանի հետ երկու ընկերներ են եղել:

Պաշտպանը պնդել է, որ Մխիթար Նազարյանը իր արարքը կատարել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում կամ, ծայրահեղ դեպքում՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումով:

Պաշտպանը բացթողում է համարել նաև այն, որ այս գործով չի նշանակվել դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն՝ պարզելու համար արարքի պահին Մխիթար Նազարյանի հոգեկան-հոգեբանական վիճակը:

Վերաքննիչ դատարանը, սակայն, եկել է եզրահանգման, որ Մխիթար Նազարյանի արարքը ճիշտ է որակված, այն վերաորակելու, ինչպես նաև Մխիթարին արդարացնելու հիմքեր չկան:

Վերաքննիչ դատարանը անհիմն է գնահատել նաև մեղադրողի վերաքննիչ բողոքը:
Երկու վերաքննիչ բողոքներն էլ մերժվել են:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 3 տարի ազատազրկումով, թողնվել է անփոփոխ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում