Sunday, 05 07 2026
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Իշխանության հովանավորությունը ստեղծում է նոր ոճրագործություն. ԲՀԿ պատգամավորը՝ Սուրիկ Խաչատրյանի որդու միջադեպի մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանը

– Տիկին Վարդանյան, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հաշվետվություն ներկայացնելու ժամանակ հայտարարեց, որ դատախազությունն ամեն ինչ անում է, որ Հայաստանում արդարություն հաստատվի: Իսկապե՞ս Գլխավոր դատախազությունը արդարություն հաստատելու համար բավարար ջանքեր է գործադրում:

– Հարց է առաջանում, որ եթե դատախազությունը գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի Հայաստանում արդարություն հաստատվի, այդ դեպքում ինչո՞ւ չի հաստատվում արդարություն: Ինչո՞ւ յուրաքանչյուր քաղաքացի իր կյանքում չի նկատում այդ արդարության գերակայությունը: Միայն հայտարարություններով չէ, որ պետք է զգացվի արդարության կամ արդարադատության գերակայությունը: Հետևաբար այստեղ ես կկիսեմ բազմաթիվ քաղաքացիների կարծիքը, որ թերևս այդ ջանքերը բավարար չեն կամ միայն ջանքեր գործադրելը բավարար չէ, որ արդարության գերակայություն լինի:

Եթե միայն ջանքերը բավարար չեն, ուրիշ էլ ի՞նչ է անհրաժեշտ Ձեր կարծիքով:

– Պետք է ունենանք արդյունքներ: Այն, որ այս կամ այն կառույցը միայն ջանքեր գործադրի, բայց արդյունքները տեսանելի չլինեն, արդեն վկայում է այն մասին, որ ինչ-որ բան այնպես չի արվում: Այստեղ ասել, որ արվել է հնարավորինս, որ արդարություն հաստատվի, այնքան էլ տեղին չէ, այնքան էլ իրականությանը չի համապատասխանում: Ավելին՝ մի քանի օր առաջ մեր հանձնաժողովում, ըստ ոլորտների, քննարկվում էր մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը, և դատախազությունը մեր կողմից հրավիրված այն եզակի մարմինն էր, որը հրաժարվեց մասնակցել և քննարկել այն խնդիրները, որ բարձրացվել են մարդու իրավունքների պաշտպանի կողմից: Իսկ այդպիսի խնդիրները զեկույցում բազմաթիվ են: Արդյոք արդարությանն ուղղված ջանքնե՞րն են, որ անտեսել են տալիս այն խնդիրները, որոնք բարձրացվել են, իմ գնահատմամբ, շատ կարևոր զեկույցում:

Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ դատախազությունը հրաժարվեց մասնակցել այդ քննարկմանը:

– Ես այդ հարցը փորձելու եմ ինքս ճշտել հենց դատախազության հետ: Իրենք պատճառաբանեցին աշխատանքային զբաղվածությամբ:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում