Wednesday, 01 05 2024
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Ղազախստանի հանդիպման շահառուները․ ինչ է զգուշացնում Բլինքենը Փաշինյանին և Ալիևին
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. անցկացվեց հիմնադիր համագումարը
Ադրբեջանցի քաղբանտարկյալները կդատապարտե՞ն «ղարաբաղյան հաղթանակի պղծումը»
ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքում՝ ականազերծման, Ճամբարակից և Ջիլից էլ հայկական ԶՈՒ–ն հանելու մասին լուրերը
Հայաստանը «շպագատի» մեջ է. եթե մասնակցի ռեգիոնալիզացման խաղին, միայն կորցնելու է
Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել
Եվրոնիկոլիզմ՝ Փաշինյանը Հայաստանը ԵՄ տանելու ծրագիր չունի. հայերը ցլերին պետք է հանձնվեն
Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
Վթար Երևան-Երասխ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ
Միրզոյանը խոստովանել է Ադրբեջանի լարած թակարդը
Իրավունքն ամրագրված է, չկա սոցիալական գործընկերը, ում հետ պետք բանակցենք
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
«Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրելի մասնագիտությամբ»․ նախարար
Երևանում բնակարանների գներն աճում են, առքուվաճառքի գործարքները՝ ավելանում
14:30
Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմակայան է ստեղծել
64 խեցգետին կենդանի բաց է թողնվել Սևանա լիճ
Արժանապատիվ աշխատանք խորագրով երթ` աշխատավորների օրվա կապակցությամբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան կոտրել է արագաչափը, ապա աղբամաններն ու գլխիվայր շրջվել. կա 4 վիրավոր
Տոկաևը ողջունել է ԱԳ նախարարների բանակցությունները Ալմաթիում անցկացնելու համաձայնությունը
Վանաձոր-Գյումրի ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է․ ՆԳՆ
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում
13:00
Նավթի գները նվազել են- 30-04-24
Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներ արդիական են մնում. ՄԻՊ–ի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ
12:30
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել

Սուրենյանցը առաջարկում է շնորհավորել Սերժ Սարգսյանին

«Նոր աջեր» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Սուրեն Սուրենյանցը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«ՀՀ նախագահական ավարտված ընտրությունների գլխավոր առանձնահատկությունը քաղաքական հանդուրժողականությունն էր` նոր երևույթ մեր քաղաքական իրականության մեջ, քաղաքական նոր մշակույթի դրսևորում:

Ընտրությունները կատարյալ չէին, բայց պետք է ընդունել դրանց պաշտոնական արդյունքները: Սերժ Սարգսյանը կարողացել է գտնել Արցախյան պատերազմի հրամանատարի վճռականության և մեր օրերի քաղաքական առաջնորդի հանդուրժողականության ներդաշնակության բանալին: Հուսամ, որ գալիք հինգ տարիները լինելու են իրական բարեփոխումների, նոր Հայաստանի կայացման շրջան:

Ավարտված ընտրություններում հաղթանակ է տարել նաև Րաֆֆի Հովհաննիսյանը` ապացուցելով, որ պատկառելի քվեներ կարելի է ստանալ հանդուրժողականության և բարության, բարի խոսքի շնորհիվ: Այդ հաղթանակի ամրապնդումը ոչ թե բարիկադների կառուցումն է, այլ` քաղաքական մրցակցին շնորհավորելու արժանապատիվ կեցվածքը: Դա կլինի Րաֆֆիի ամենամեծ ավանդը քաղաքական նոր մշակույթի ձևավորման գործում:

Ես հույս ունեմ, որ գործող և փաստացի նախագահ Սերժ Սարգսյանը և մեր ժողովրդի մեծ հատվածի համակրությունը վայելող Րաֆֆի Հովհաննիսյանը կառաջնորդվեն մեր Հանրապետության շահերով, մեր նահատակ ընկերների անավարտ գործը հաղթական ավարտին հասցնելու հրամայականով ու արժանապատիվ ձեռքսեղմումով կդնեն նոր` Արժանապատիվ ու Բարի Հայաստանի հիմքերը` դառնալով դրա առաջին օրինակելի քաղաքացիները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում